paroles de chanson / Vahag Rush parole / Es Kgam lyrics  | ENin English

Paroles de Es Kgam

Interprète Vahag Rush

Paroles de la chanson Es Kgam par Vahag Rush lyrics officiel

Es Kgam est une chanson en langue indéterminée

Երբ աչքերդ վեր նայելը մոռանան
Ես կգամ
Երբ սրտիդ քնքուշ զարկերը համրանան
Ես կզգամ
Երբ ճյուղերդ չորանան և ուռենու պես դու թեքվես
Ես կգամ քեզ մոտ, թե կանչես
Երբ ուժերդ քեզ լքեն և ուռենու պես լացես
Ես կգամ քեզ մոտ թե սպասես
Երբ մի օր քո հեքիաթները ավարտվեն
Ես կզգամ
Թե անգամ մեր ճանփաները չհատվեն
Ես կգամ
Թե արևդ ինչ-որ մեկը գողանա և դու մրսես
Ես կգամ քեզ մոտ թե կանչես
Թե ժպիտդ ինչ-որ մեկը գողանա և դու մթնես
Ես կգամ քեզ մոտ թե սպասես
Ում ձեռքերն են այս երկինքը նկարել
Եվ ում միտքն է երազները արարել
Հենց այստեղ են հայացքները հանդիպում
Բայց ավաղ դու ինձ երբեք չես նկատում

Երբ մի օր մայրամուտին ինձ կարոտես.
Ես կգամ
Ու մեռնող լույսերի մեջ դու ինձ փնտրես
Ես կզգամ
Թե կապույտ գիշերներում մեր արշալույսը երազես
Ես կգամ քեզ մոտ, թե կանչես
Թե խավար հորիզոնում իմ վերադարձը փայփայես
Ես կգամ քեզ մոտ թե սպասես
Ում ձեռքերն են այս աջքերը նկարել
Եվ ում միտքն է մեր հեքիաթը հորինել
Հենց այստեղ ենք ակամա մենք հանդիպել
Հեքիաթից եմ քո աչքերը ես գտել
Դու սպասիր ինձ
Ես կգամ
Թե կանչես դու ինձ
Ես կգամ
Դու կանչիր ինձ
Ես կգամ
Թե սպասես դու ինձ

ԵՍ ԿԳԱՄ
Droits parole : paroles officielles sous licence Lyricfind respectant le droit d'auteur.
Reproduction des paroles interdite sans autorisation.

Commentaires sur les paroles de Es Kgam

Nom/Pseudo
Commentaire
Copyright © 2004-2024 NET VADOR - Tous droits réservés. www.paroles-musique.com
Connexion membre

Se connecter ou créer un compte...

Mot de passe oublié ?
OU
CREER COMPTE
Sélectionnez dans l'ordre suivant :
1| symbole à droite de la poubelle
2| symbole en haut de la croix
3| symbole à droite du casque
grid grid grid
grid grid grid
grid grid grid